Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Ինչպես նախորդ տարի

Ինչպես նախորդ տարի
18.05.2012 | 06:37

Սլովենիայում ավարտվեց մինչև տասնյոթ տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես անցած տարի, աշխարհամասի չեմպիոնի կոչումը եզրափակիչում վիճարկեցին Նիդերլանդների ու Գերմանիայի ընտրանիները:

Ինչպես և նախորդ տարի, կրկին անգերազանցելի մնացին հոլանդացիները: Սակայն, եթե 2011-ին խաղն ավարտվեց հիմնական ժամանակում (2:1), այս անգամ հետխաղյա տասնմեկմետրանոցների անհրաժեշտություն առաջացավ (5:4), քանզի ութսուն րոպեն ի հայտ չբերեց կողմերից մեկի գերազանցությունը մյուսի նկատմամբ (1:1): Թերևս պակաս հետաքրքրական չի լինի նշել, որ հոլանդացիները խաղի հաշիվը հավասարեցրին խաղավարտից հաշված վայրկյաններ առաջ, ու դա գերմանական ընտրանու բաց թողած միակ գնդակն էր առաջնությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ